ՌԴ–ն հայտարարել է պատժամիջոցներին պատասխան միջոցներ պատրաստելու մասին

11:16   11 Օգոստոս 2018    253

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցներ է պատրաստում:

Զախարովայի կարծիքով՝ Մոսկվան ստիպված է եղել այդ քայլին գնալ՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու եւ դրանք «փակուղուց» դուրս հանելու միջոցների շուրջ աշխատելու փոխարեն։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է քաղաքական, ֆինանսական եւ տնտեսական ընդլայնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները