Պուտինի սիրելի լրագրողին համացանցում օրիգինալ պատասխան են տվել

11:32   11 Օգոստոս 2018    190

Կրեմլի հայտնի պրոպագանդիստ, լրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի օգտատերերի շրջանում բուռն հույզերի տեղիք է տվել՝ հետևորդներին հարցնելով, թե ինչ խորհուրդ կտան իրեն ընթերցել։

Ի պատասխան՝ օգտատերերը խորհուրդ են տվել ընթերցել Հեբելսի աշխատությունները, Սահմանադրությունը և ՌԴ քրեական օրենսգիրքը։ Սոլովյովին հատկապես խորհուրդ են տվել վերընթերցել քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը (Ատելություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված գործողությունների, ինչպես նաև ըստ սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնի նկատմամբ վերաբերմունքի մարդու կամ անձի արժանապատվությունը նվաստացնելու մասին, որոնք կատարվում են հրապարակավ կամ զանգվածային լրատվամիջոցների միջոցով)։

Նման գործողությունների համար ՌԴ օրենսդրությունը 100 հազարից 300 հազար ռուբլի տուգանք է նախատեսում։ Տուգանք կարող է սահմանվել նաև աշխատավարձի չափով, հակառակ պարագայում 1-2 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։ Նման հանցանք գործողը կարող է նաև ուղղիչ աշխատանքների դատապարտվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները