Շոյգուն նախազգուշացրել է Գերմանիային չփորձել ՌԴ-ի հետ խոսել ուժի դիրքից

13:28   12 Օգոստոս 2018    290

Ռուսաստանը չի հանդուրժի իր հետ ուժի դիրքից զրույց, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գերմանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս տարվա ապրիլին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ անհրաժեշտ է Մոսկվայի հետ հարաբերություններում քաղաքականության խստացում:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Շոյգուն խորհուրդ է տվել ֆոն դեր Լյայենին հիշել պատմությունը:

«Այն ամենից հետո, ինչ Գերմանիան արել է մեր երկրում, կարծում եմ, այնտեղ այդ առնչությամբ ևս մի երկու հարյուր տարի չարժեր խոսել, ելույթ ունենալ»,- ընդգծել է նա:

Բացի դրանից, Շոյգուն խորհուրդ է տվել «հարցնել պապիկներից», թե ինչ է նշանակում Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոյգու   Գերմանիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները