Շանհայում հորդառատ անձրեւների պատճառով ավելի քան 160 թռիչք է չեղարկվել

20:44   12 Օգոստոս 2018    348

«Յագի» թայֆունի մոտեցման պատճառով շարունակվող հորդառատ անձրեւները չորեքշաբթի չինական Շանհայ մեգապոլիսի միջազգային օդանավակայանում 166 չվերթի չեղարկման պատճառ են դարձել, վկայում են օդանավակայանի տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղական ժամանակով 20.00-ի դրությամբ օդանավակայանը 495 չվերթ է ընդունել է, ընդ որում, մեկնել է 489 ինքնաթիռ: Որոշ թռիչքներ հետաձգվել են, հետաձգման միջին տեւողությունը 2-ից 4 ժամ է:

Այս տարվա ընթացքում արդեն տասնմեկերորդ «Յագի» թայֆունը վրա է հասել Չինաստանի արեւելյան ափին երկուշաբթի գիշերը, այն արդեն զգալիորեն ազդել է Չժեցզյան, Շանդուն, Ֆուցզյան, Ցզյանսու արեւելյան նահանգներում եղանակային պայմաննրի վրա:

Ընդ որում, օդերեւութաբանները եղանակային պայմանների հետագա վատթարացում են կանխատեսում, ուստի թռիչքների չեղարկման հետ կապված իրավիճակը կարող է վատթարանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շանհայ  


Վերնագիրի այլ պիտակները