«Ամբողջ քաղաքը տեռոր են անում». Արտաշատում առեւտրականները բողոքի ակցիա են անում

09:54   13 Օգոստոս 2018    308

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել են քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:

«Պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է: Նախապես անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: Երկար տարիներ է այս իրավիճակը՝ այս հարկային մարմնի հետ կապված: Չարաշահում են իրենց կոչումը, պաշտոնը։

Եվ առևտուրը առանց սխալների չի լինում, դա առևտուր է: Եվ եթե այս մարդիկ կոչված են բնակչությանը սպասարկելու բարդ գործին, ապա պետք է իմանան, որ անթերի առևտուր չի լինում: Յուրաքանչյուր մազաչափ թերությունը խոշորացնել, դարձնել կոռուպցիոն հարց և մարդկանց ստիպել վերջին կոպեկը ներդնել իրենց գրպանը, այսօրվա խոսք չէ, այլ երկար տարիների գործելաոճ»,-հայտարարեց արտաշատցի տիկին:

Նա նշեց, որ ասածը վերաբերում է ոչ միայն առևտրականներին, այլև բուժաշխատողներին, այլ աշխատակիցների:

Ակցիան շարունակվում է, բողոքավոր առևտրականների թիվը շարունակում է ավելանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արտաշատ  


Վերնագիրի այլ պիտակները