Նիդերլանդներում հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա

14:55   13 Օգոստոս 2018    299

Օգոստոսի 12-ի երեկոյան Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա 34-ամյա տղամարդը մոլոտովյան կոկտեյլ է նետել:

Հարձակման հեղինակը, ով ազգությամբ հոլանդացի է, բերման է ենթարկվել և կալանավորվել։ Վերջինիս անունը առայժմ չի հրապարակվում։

Թեմայի շուրջ խոսել է Նիդերլանդներում Թուրքիայի հյուպատոս Թոլգա Օրքունը։ Վերջինս խոսքերով հյուպատոսարանի վրա նետվել է 3 ինքնաշեն պայթուցիկներ։ Զոհեր և վիրավորներ չկան, շենքն էլ առանձնապես չի վնասվել։

Հյուպատոսը դատապարտել է տեղի ունեցածը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները