Մեթիսը պարզաբանել է, թե ինչու է դեմ տիեզերական ԶՈՒ առանձին ստորաբաժանման ստեղծմանը

15:06   13 Օգոստոս 2018    318

Տիեզերական ԶՈՒ առանձին ստորաբաժանման ստեղծումը տիեզերքի նկատմամբ Պենտագոնի մոտեցումը վերակազմավորելու ճիշտ եղանակ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը:

«Ես դեմ չեմ Տիեզերական ուժերի ստեղծմանը»,- ասել է նա լրագրողներին՝ պարզաբանելով իր դիրքորոշումը: Նա նշել է, որ դեմ է «մինչեւ խնդրի որոշումը ինչ-որ բան անելու» շտապողականությանը: Հենց այս պատճառով է նա Կոնգրեսում առաջարկին դեմ հանդես եկել:

2018 թվականի հուլիսին կոնգրեսական Մայք Թյորներին հղած նամակում Մեթիսը գրել է, որ չի ցանկանում առանձին տիեզերական ստորաբաժանում ստեղծել, որն «ավելի շուտ ավելի նեղ եւ նույնիսկ սահմանափակ մոտեցում կունենա տիեզերական գործողություններին»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր 2020 թվականին առանձին տիեզերական ԶՈՒ ստեղծելու մասին: Պենտագոնը նախ կստեղծի տիեզերական հրամանատարություն տիեզերական տարածքին հետեւելու եւ համակարգելու համար, ինչպես նաեւ Տիեզերական զարգացման գործակալություն՝ զինվորականների համար տիեզերական տեխնոլոգիաների մշակման ու տարածման արագացման նպատակներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեթիս  


Վերնագիրի այլ պիտակները