Կրեմլը մեկնաբանել է Թուրքիային օգնություն ցուցաբերելու հնարավորությունը

15:13   13 Օգոստոս 2018    283

Կրեմլը գտնում է, որ ՌԴ-ից Թուրքիային օգնություն ցուցաբերելու հնարավորության վերաբերյալ հիպոթետիկ դատողություններ հնարավոր չեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ սա այն իրավիճակը չէ, որտեղ որեւէ հիպոթետիկ դատողություններ են հնարավոր»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ ունի Թուրքիային օգնելու համար, եթե այն դիմի համապատասխան խնդրանքով:

Պեսկովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց վերջին հանդիպման ժամանակ չեն քննարկել տնտեսական իրավիճակի վատթարացման կապակցությամբ Թուրքիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու հարցը: «Ոչ, որեւէ խնդրանք չի եղել: Միշտ օրակարգում առկա խոշոր նախագծեր են քննարկվում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիան դիմել է օգնության տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված:

Պեսկովն ընդգծել է, որ Հարավային Աֆրիկայում կայացած իր վերջին հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են էներգետիկայի բնագավառում համատեղ նախագծեր, մասնավորապես՝ «Թուրքական հոսք»-ը, «Աքույու» ատոմակայանի կառուցումն ու առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները