Սահակաշվիլին խոսել է ԱՄՆ-ում Պորոշենկոյի դեմ հարուցված քրեական գործերի մասին

21:25   13 Օգոստոս 2018    271

ԱՄՆ իշխանությունները քրեական գործեր են հարուցել ընդդեմ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «iz.ru»-ին, այդ մասին պատմել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին:

«Հենց որ նա դադարի նախագահ լինելուց, նրան ոչ մի երկիր չի ընդունի. ԱՄՆ-ում նրան բանտ կնստեցնեն, ինչպես Լազարենկոյին, որովհետև ՀԴԲ-ն նրա դեմ մի թղթապանակ գործ է հարուցել»,- ասել է Սահակաշվիլին:

Նա պարզաբանել է, որ այդ գործերը կապված են Պորոշենկոյի օֆշորային հաշիվների հետ: Ինքը՝ Սահակաշվիլին, Ուկրաինայի առաջնորդին համարում է քրեական հանցագործ, ով պատասխանատու է հազարավոր մարդկանց մահվան համար: «Բայց ամենակարևորը՝ նա հույսեր է սպանել. նա ժամանակ է սպանել, ինչը աններելի է»,- ասել է Սահակաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահակաշվիլի   ԱՄՆ   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները