Բրիտանիայում կբացվի աշխարհում առաջին «ավտոմեքենաների հանգստավայրը»

21:47   13 Օգոստոս 2018    237

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայում ՝ նախկին ՌՕՈւ-ի, իսկ այժմ դասական ավտոմեքենաների վերանորոգմամբ և վերականգնումով զբաղվող Bicester Heritage բիզնես կենտրոնի տարածքում, մոտ ապագայում նախատեսվում է բացել աշխարհի առաջին ավտոմեքենաների հանգստավայրը:

Համալիրը կներառի 344 համարով հյուրանոց, մարզասրահ, լողավազան, ռեստորան, բար: Ծրագրվում է բացել նաև ավտոմեքենաների ցուցասրահ:

«Մենք շատ անհամբեր սպասում ենք ավտոմեքենաների սիրահարների ներգրավմանը, ովքեր անմիջապես կկարողանան օգտվել այդ թեմայի հետ կապված բոլոր ծառայություններից», – ասել է Bicester Heritage-ի գործադիր տնօրեն Դեն Գոգենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները