Վրաստանում տղամարդ է ձերբակալվել, ով փակի տակ է պահել իր ութ երեխաներին

22:54   13 Օգոստոս 2018    219

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայն»-ին, Վրաստանում տղամարդ է ձերբակալվել, ով փակի տակ էր պահում իր 8 երեխաներին:

Սվանեթիի բնակիչ Ամիրան Դեւնոզաշվիլին փակի տակ էր պահում իր երեք որդիներին եւ 5 դուստրերին՝ հիմնավորելով իր որոշումն այն հանգամանքով, որ հասարակության մեջ նրանք միայն վատը կսովորեն:

Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (անձի գործողությունների ազատության ապօրինի սահմանափակում, այսինքն՝ նրա ֆիզիկական կամ մտավոր պարտադրում՝ գործողությունների կատարելու կամ չկատարելու նպատակով, որոնց իրականացումը կամ որոնցից ձեռնպահ մնալը նրա իրավունքն է):

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները