Մասկը հայտարարել է, որ Tesla-ն հանրայինից մասնավոր դարձնելու համար 70 մլրդ դոլար չի պահանջվի

22:36   13 Օգոստոս 2018    170

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հերքել է այն պնդումները, որ ընկերությունը հանրայինից մասնավոր դարձնելու համար 70 մլրդ դոլար կպահանջվեր:

«Պնդումները, որ ընկերությունը հանրայինից մասնավոր դարձնելու համար 70 մլրդ դոլար կպահանջվեր, զգալիորեն չափազանցված են»,-ընդգծել է Մասկը: Բաժնետոմսերից յուրաքանչյուրը 420 դոլարով կվաճառվեր միայն այն բաժնետերերին, ովքեր չէին ցանկանա մասնավոր դառնալու դեպքում մնալ ընկերության հետ:

Իմ ներկայիս գնահատականներով, ներկա ներդրողների ձեռքում գտնվող բաժնետոմսերի ընդհանուր թվի երկու երրորդը կփոխանցվեր մասնավոր ընկերությանը: Եթե վերջնական առաջարկությունը ձեւակերպվի, այն կքննարկվի հատուկ հանձնաժողովի կողմից, որում կներառվեն ընկերության տնօրենների խորհրդի անդամները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասկ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները