Թրամփի խորհրդականը Թուրքիայի դեսպանի հետ է հանդիպել

09:15   14 Օգոստոս 2018    258

Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Կըլըչի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը։ Զրույցի ընթացքում խոսել են երկու երկրների հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայում ձերբակալված հովիվ Էնդրյու Բրանսոնի մասին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը իր թուրք գործընկերներին «հարվածել է մեջքից»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թուրքիա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները