Տիմոշենկոն ուկրաինացիներին Հին Եգիպտոսի ստրուկների հետ է համեմատել

09:21   14 Օգոստոս 2018    256

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է ուկրաինացիների խղճալի դրության մասին՝ նրանց Հին Եգիպտոսի ստրուկների հետ համեմատելով։ Տիմոշենկոյի կարծիքով՝ երկրի իշխանությունները ծաղրում են քաղաքացիներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ուկրաինական գյուղերում սկսել են խնձորներ ընդունել տնամերձ հողատարածքներից և այգիներից։ Գինը ֆենոմենալ է՝ մեկ կիլոգրամի դիմաց 30-40 կոպեկ։ Թութանհամոնի ժամանակ Եգիպտոսի ստրուկներն ավելի շատ էին վաստակում»,-գրել է նա Facebook-ի իր էջում։

Նա հավելել է, որ երկրում ապրել օգնում են Լեհաստանում աշխատող Ուկրաինայի քաղաքացիները։ Նրա խոսքով՝ 3 ամսում նրանք 800 մլն դոլար են հայրենիք ուղարկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները