Ցույցերի դաժան ճնշումը ոչ մի ձեւով ընդունելի չէ. Ռումինիայի նախագահ

09:34   14 Օգոստոս 2018    217

Ցուցարարների նկատմամբ ցանկացած բռնությունը եւ դաժան ճնշումները անթույլատրելի են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը` մեկնաբանելով օգոստոսի 10-ին Բուխարեստում հակակառավարական ցույցը ժանդարմերի կողմից ցրելու միջադեպը:

«Ցուցարարների նկատմամբ ցանկացած բռնությունը եւ դաժան ճնշումները անթույլատրելի են,-ասել է երկրի ղեկավարը,-Ագրեսիվ խուլիգաններին չեզոքացնելու փոխարեն ցույցն ամբողջությամբ ցրելու որոշումը արժանի է դատապարտման եւ չի կարող արդարացվել: Միջամտությունն անհամաչափ է կատարվել»:

«Միգուցե նրանք, ովքեր ցանկանում են ծնկի իջեցնել արդարադատությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ցանկանում էին սադրա՞նք առաջացնել՝ հասարակությունում չարդարացված եւ կեղծ լարվածություն ստեղծելու համար»,-հռետորական հարց է հնչեցրել նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները