Իրաքը մտադիր չէ ամբողջությամբ իրականացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները

09:36   14 Օգոստոս 2018    208

Իրաքի իշխանությունները հրաժարվել են Իրանի հետ առեւտրային գործարքներում դոլարի կիրառումից, բայց մտադիր չեն ամբողջությամբ իրականացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանի դեպքում մեր պարտավորությունը կայանում է գործարքներում ԱՄՆ դոլարի կիրառումից հրաժարվելը, այլ ոչ թե ամերիկյան բոլոր պատժամիջոցներին հավատարմությունը»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Al Sumaria-ն:

Ավելի վաղ Հեյդար ալ-Աբադին հայտարարել էր, որ Բաղդադը դեմ է հակաիրանական պատժամիջոցներին, բայց ստիպված է հետեւել դրանց: Նախագահ Ֆուադ Մաասումն իր հերթին նշել էր, որ իրաքյան իշխանությունները պետք է չեզոքություն պահպանեն իրանա-ամերիկյան դիմակայության հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրաք   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները