Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակառակորդները տիեզերքում զենք են տեղակայում

09:42   14 Օգոստոս 2018    137

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի հակառակորդներն արդեն սկսել տիեզերքում զենք տեղակայել և կոչ արել զարգացնել Միացյալ Նահանգների ռազմա-տիեզերական ուժերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նյու Յորք նահանգի ռազմաբազայում ելույթ ունենալով՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ անհրաժեշտ է սկսել տիեզերքի ռազմականացումը՝ Վաշինգտոնի հակառակորդներին շրջանցելու և ռազմական առավելությունը պահպանելու համար։

Թրամփը նաև խոսել է առաջընթացի մասին, որն այդ ոլորտում ձեռք են բերել մյուս երկրները, սակայն խոստացել է, որ առաջատարությունը կրկին ԱՄՆ-ին կվերադառնա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները