Ամերիկացին իր կնոջ նկատմամբ վրեժից դրդված փոքր ինքնաթիռով մխրճվել է իր իսկ տան մեջ- VIDEO

09:46   14 Օգոստոս 2018    114

Ամերիկյան Յուտա նահանգի Փեյսոն քաղաքի բնակիչը Cessna 525 թեթևշարժիչային ինքնաթիռով մխրճվել է իր իսկ տան մեջ, որտեղ այդ պահին գտնվել են նրա կինն ու երեխան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է, իսկ նրա կնոջն ու երեխային հաջողվել է փրկվել։ Նրանց տունը զգալի վնասվել է ինքնաթիռի բախումից հետո սկսված հրդեհի հետևանքով։

Քննիչների վարկածի համաձայն՝ ինքնաթիռը պատկանել է 47-ամյա տղամարդու գործատուին, որը թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ունեցել և համարվում է փորձառու օդաչու։

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, անցած կիրակի տղամարդն ալկոհոլային խմիչքներ խմելիս հարձակվել է կնոջ վրա, ինչից հետո ներկաները ոստիկանություն են կանչել։ Նա ձերբակալվել է, իսկ հետո գրավի դիմաց ազատ արձակվել։ Որոշ ժամանակ անց տղամարդը գնացել է Ֆորկ Սփրինգվիլ օդանավակայան, նստել ինքնաթիռն ու միտումնավոր մխրճվել իր տան մեջ։




Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները