ՄԱԿ-ում ԶԼՄ-ների վրա Թրամփի հարձակումները բռնություն հրահրելու հետ են համեմատել

09:58   14 Օգոստոս 2018    379

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Guardian»-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Զեյդ էլ Հուսեյնը, որը շուտով պաշտոնաթող կլիմի, ԶԼՄ-ների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը բռնություն հրահրելու հետ է համեմատել։

Էլ Հուսեյնի խոսքով՝ ԱՄՆ նախագահի գործող վարչակազմը մյուս վարչակազմերից առանձնանում է այն ամենով, ինչ վերաբերում է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ մարդու իրավունքների խորհրդից ամերիկյան կողմի դուրս գալն ի ցույց է դնում «մարդու իրավունքների պաշտպանությանը հակվածության» բացակայությունը։

Նա նաև հավելել է, որ ԶԼՄ-ների դեմ Թրամփի քարոզարշավը կարող է հանգեցնել լրագրողներին և ինքնաքննադատությանը վնասելուն։

«Եվ տվյալ համատեքստում դա շատ մոտ է դառնում բռնություն հրահրելուն»,-հայտարարել է էլ Հուսեյնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները