Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա

10:06   14 Օգոստոս 2018    206

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի նախագահի ազգային միավորման, միջազգային գործերի եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Մուն Չուն Ինը:

«Գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին»,- նրա խոսքը մեջբերել Է Kyodo գործակալությունը: Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել նախարարական մակարդակով Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջեւ բանակցություններում, որոնք օգոստոսի 13-ին տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումները կայացել են այս տարվա ապրիլին եւ մայիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները