Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհի զոհերի թիվը հասել Է յոթի

10:15   14 Օգոստոս 2018    275

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «San Francisco Chronicle»-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհից զոհվածների թիվը հասել Է յոթի:

Ավելի վաղ հաղորդվել Էր վեց զոհվածների մասին, եւս յոթ մարդ անհայտ կորած Է համարվում: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրշեջներից մեկը մահացել Է օգոստոսի 13-ին Սան Ֆրանցիսկոյի հյուսիսի Մենդոսինոյի օկրուգի շրջանում: Մենդոսինոյի օկրուգում հրդեհն ամենաընդգրկունն Է դարձել Կալիֆոռնիայի նահանգի պատմության մեջ: Այն ճարակել Է ավելի քան 283 հազար ակր (մոտավորապես 114,5 հազար հեկտար) տարածք: Նշվում Է, որ հրդեհի մարմանը մասնակցում Է հրշեջ ծառայության շուրջ չորս հազար աշխատակից:

ԱՄՆ-ի ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը հայտնել Է, որ երկրում մոլեգնում Է 110 անտառային հրդեհ 15 նահանգներում, բռնկումների մեծ մասը երկրի հյուսիս-արեւմուտքում Է եւ Ալյասկայի նահանգում: 2018 թվականին ԱՄՆ-ում անտառային հրդեհների տարածքն արդեն կազմում Է մոտավորապես 23 հազար քառակուսի կիլոմետր, բռնկումների թիվը տարեսկզբից գերազանցել Է 40 հազարը: Կալիֆոռնիայի տարածքում մոլեգնում Է ինը հրդեհ, որոնց տարածմանը նպաստում Է չոր ու քամոտ եղանակը: Նահանգում արտակարգ դրություն Է հայտարարված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները