ԱՄՆ-ը ծրագրում Է Սեւ ծովում ավելի հաճախ վարժանքներ անցկացնել

10:30   14 Օգոստոս 2018    215

ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Սեւ ծովում Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հակազդման» շրջանակներում:

Համապատասխան դրույթը բովանդակում Է ԱՄՆ-ի ռազմական կարիքների համար հատկացումների մասին օրենքը, որն օգոստոսի 13-ին ստորագրել Է նախագահ Դոնալդ Թրամփը:

Փաստաթղթի տեքստում ասված Է, որ Պենտագոնի ղեկավարը, պետքարտուղարը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարը պետք Է մշակեն եւ իրականացեն Եվրոպայում դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցություն ցույց տալու ռազմավարություն, որոնք «գտնվում են ռուսական ագրեսիայի սպառնալիքի ներքո»: ԱՄՆ-ի նոր պաշտպանական բյուջեն նախատեսում Է 716 միլիարդ դոլարի հատկացում Պենտագոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ուկրաինա   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները