ԱՄՆ-ը պատրաստ Է բանակցել Իրանի հետ

11:15   14 Օգոստոս 2018    267

ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ Է երկխոսություն վարել Իրանի կառավարության հետ, չնայած այդ երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արած հայտարարություններին, որը փաստորեն բացառեց Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:

Այդ մասին օգոստոսի 13-ին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Խամենեիի հայտարարությունները: «Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ Է երկխոսություն վարել Իրանի հետ, որպեսզի գտնեն ազգային անվտանգության անհետաձգելի հարցերի լուծումները»,- ընդգծել Է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Ամերիկացի դիվանագետն անպատասխան Է թողել խնդրանքը՝ ճշտելու, թե Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ եղել են արդյոք ուղղակի շփումներ կամ շփումներ միջնորդների միջոցով այն բանից հետո, երբ Թրամփը հուլիսի վերջին հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Սպիտակ տանը հրաժարվել են գնահատականներ տալ այաթոլլա Խամենեիի արրած հայտարարություններին: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն ասել Է, որ «Վաշինգտոնը Թեհրանին բանակցություններ Է առաջարկում արդեն 40 տարի, սակայն բացասական պատասխան Է ստանում Իրանից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները