Ատլանտյան օվկիանոսում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:21   14 Օգոստոս 2018    292

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, երեքշաբթի լույս գիշերը Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ:

Ծառայության տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հարավային Սանդվիչներ կղզիների կազմի մեջ մտնող Բրիսթոլ կղզուց 126 կմ հյուսիս-արեւելք: Կղզիներում մշտական բնակչություն չի ապրում: Ստորգետնյա ցնցման օջախը 35 կմ խորության վրա է: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները