Ամերիկացի կոնգրեսականը ռուսական գազին փոխարինող է գտել

12:09   14 Օգոստոս 2018    277

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « Washington Examiner»-ին, Ամերիկացի կոնգրեսական Դևին Նունյեսը հայտարարել է, թե ինչով կարելի է փոխարինել ռուսական գազը։

Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է օժանդակի Ադրբեջանից Իտալիա Միջադրիատիկ գազատարին։

«Դա միակ միջոցն է, որը մեզ կօգնի շրջանցել Ռուսաստանին։ Միջադրիատիկ գազատարի կառուցմամբ Եվրոպայի համար գազի ևս մեկ աղբյուր կհայտնվի։ Դա կնվազեցնի ռուսական գազից եվրոպական երկրների կախվածությունը»,-ասել է Նունյեսը։

Նա նաև նշել է, որ դրա համար միակ խոչընդոտը Իտալիայում գործող ռուսական քարոզն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Ռուսաստան   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները