The Economist–ն անվանել է ամենահարմարավետ քաղաքներն աշխարհում

12:17   14 Օգոստոս 2018    184

Բրիտանական The Economist ամսագիրը կազմել է Global Liveability Ranking 2018 վարկանիշը, որում նշված են հարմարավետ ապրելու համար լավագույն պայմաններով քաղաքները։

Վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ավստրիայի մայրաքաղաքը՝ Վիեննան, 2-րդ տեղում է Ավստրալիայի Մելբուրն քաղաքը, իսկ 3-րդ տեղում է ճապոնական Օսակա քաղաքը։ Տասնյակում են նաեւ Քելգերին (Կանադա), Սիդնեյը (Ավստրալիա), Վանկուվերը (Կանադա), Տոկիոն (Ճապոնիա), Տորոնտոն (Կանադա), Կոպենհագենը (Դանիա) եւ Ադելաիդան (Ավստրալիա)։

Կյանքի համար վատթարագույն պայմաններով քաղաքը, ըստ վարկանիշի, Սիրիայի մայրաքաղաքն է՝ Դամասկոսը։

Վարկանիշը կազմվել է մի քանի ցուցանիշների հիմքի վրա, որոնց թվում՝ առողջապահության մակարդակը, մշակութային զարգացվածությունը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունն ու ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: The-Economist  


Վերնագիրի այլ պիտակները