Նորվեգիայում նախարարը պաշտոնաթող է եղել Իրանում արձակուրդն անցկացնելուց հետո

12:31   14 Օգոստոս 2018    226

Նորվեգիայի ձկնային տնտեսության հարցերի նախարար Պեր Սանդբերգն Իրանում արձակուրդն անցկացնելուց հետո պաշտոնաթող է եղել։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նորվեգական NRK հեռուստառադիոընկերությանը հղումով, նա նախապես տեղյակ չի պահել երկրի կառավարությանն այդ մասին և խախտել է անվտանգության կանոնները։

Նորվեգական Aftenposten թերթը գրել է, որ Սանդբերգն այս տարվա հուլիսին իր արձակուրդն անցկացրել է Իրանում իրանական ծագմամբ 28-ամյա ընկերուհու հետ։ Նա տեղյակ է պահել նախարարության աշխատակազմին ու կառավարությանն իր այցի մասին միայն Իրան այցելելուց հետո 2 օր անց։ Ըստ նախարարության տեղեկության՝ գերատեսչության ղեկավարը նախատեսում էր արձակուրդն անցկացնել Թուրքիայում։

Անվտանգության կանոնների ևս մի խախտում է եղել այն, որ նա իր հետ Իրան է տարել իր աշխատանքային բջջային հեռախոսը։ Այժմ նրա հեռախոսը փոխանցվել է պետանվտանգության ոստիկանությանը՝ ստուգման համար։

Ավելի վաղ Սանդբերգին քննադատել էին այն բանի համար, որ նա այս տարվա մայիսին Չինաստան գործուղման ժամանակ իր հետ տարել էր իր աշխատանքային բջջայինը, ինչպես նաև մասնակցել էր Օսլոյում Իրանի դեսպանատանը կազմակերպված Իրանի ազգային օրվա միջոցառմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները