Տոկիոյում դեմքերը ճանաչող էլեկտրոնային համակարգ է ներդրվել

13:16   14 Օգոստոս 2018    241

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Ճապոնական NEC ընկերությունը դեմքերը ճանաչող սարք է մշակել, համակարգն արդեն փորձարկվել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիադայի ժամանակ:

Հիմա այն ներդրվել է նաեւ Տոկիոյի Հանեդա եւ Նարիտա օդանավակայաններում:

Այն նախատեսում է ուղեւորի անձնագրի սքանավորում, այնուհետեւ պատկերը լուսանկարը համեմատում է դեմքի տեսանյութի հետ: Այդ ամենը տեղի է ունենում ակնթարթների ընթացքում, այնպես որ հսկիչ անցակետի աշխատանքը չի տուժում: Մշակողները պնդում են, որ համակարգը մարդու դեմքը ճանաչում է նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փորձում է փոխել արտաքինը՝ սանրվածքը, դեպքի ձեւը կամ գունավոր ոսպնյակ է օգտագործում:

Դեմքերը ճանաչող համակարգը գործում է փորձնական ռեժիմով: Նախատեսվում է հավաքագրել առնվազն 25 հազար ուղեւորների տվյալները, այնուհետեւ փորձը կարող է տարածվել երկրի միջազգային մյուս օդանավակայաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները