Հաքերները կարող են ֆաքսի միջոցով համակարգիչ ներթափանցել. ուսումնասիրություն

13:37   14 Օգոստոս 2018    194

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հաքերները կարող են համակարգչային ցանցեր ներթափանցել՝ օգտագործելով ֆաքսիմիլային կապի սարքերի անպաշտպանվածությունը:

Չնայած ֆաքսիմիլային տեխնիկան համարվում է հնացած, այդ տիպի սարքերը դեռ մտնում են բազմաֆունկցիոնալ տպիչների կազմում: Ընկերության գնահատմամբ, այժմ ողջ աշխարհում մոտ 300 մլն ֆաքս է տեղադրված:

Check Point-ի մասնագետների զեկույցը վերաբերում է Hewlett Packard համալիր տպիչի խոցելի տեղերին: Կիբերփորձագետները անմիջապես հեռախոսային գծով տպելու համար նախատեսված ֆայլ-նկարի տեսքով վնասակար ծածկագիր են տարածել: Ապածածկագրման դեպքում ֆայլը պահպանվել է տպիչի հիշողությունում, ինչը թույլ է տվել հսկողություն պահպանել նրան միացված համակարգչին, իսկ հետո ամբողջ ցանցի նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ սարքի խափանումը հնարավոր է դարձել վտանգը թերագնահատելու պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաքեր  


Վերնագիրի այլ պիտակները