ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն հարուցել Է Չինաստանի խիստ դժգոհությունը

12:49   14 Օգոստոս 2018    208

ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Պեկինում հայտարարել Է, թե խիստ դժգոհ Է այն բանի առնչությամբ, որ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 13-ին ստորագրված՝ երկրի 2019 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում Չինաստանը հիշատակված Է բացասական առումով:

«Մենք խիստ դժգոհություն ենք հայտնում այն առնչությամբ, որ, չնայած Չինաստանի վճռական բողոքներին, ԱՄՆ-ում 2019 թվականի պաշտպանության մասին օրենքն ընդունվել եւ ստորագրվել Է Չինաստանի վերաբերյալ բացասական բովանդակությամբ»,- ասված Է ՉԺՀ-ի արտգործնախարարության ներկայացուցիչ Լու Կանի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի կողմից ընդունված պաշտպանական բյուջեում հիշատակվում են Չինաստանի ZTE եւ Huawei Technologies ընկերությունները, որոնք, ամերիկյան կողմի գնահատմամբ՝ կարող են շրջանցել ԱՄՆ-ում արտասահմանյան ներդրումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմը եւ կրկնակի նշանակություն ունեցող՝ արդի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն են ստանում: Այս կապակցությամբ բյուջեում նախատեսված Է ԱՄՆ-ի Արտասահմանյան ներդրումների կոմիտեի կողմից վերահսկողության խստացում: Բացի դրանից, բյուջեում հիշատակվում Է Թայվանի պաշտպանունակության ուժեղացման հարցը՝ այդ գործընթացին ամերիկյան մասնակցության լույսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները