Թրամփի ամենաամոթալի սխալները

13:42   14 Օգոստոս 2018    199

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խախտել է դիվանագիտական էթիկետի նորմերը և որոշ երկրների անվանումներ արտաբերելիս ամոթալի սխալներ թույլ տվել։

Այս մասին Politico-ին ասել է ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակիցը, որը չի ցանկացել բարձրաձայնել իր անունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ առաջնորդը մի քանի անգամ ցանկացել է զանգահարել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ հաշվի չառնելով փաստը, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի ժամային գոտիները շատ տարբեր են։

2017-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը պատրաստվելիս Թրամփը սխալվել է և Նեպալը «Նիպլ» անվանել (անգլերենից թարգմանաբար՝ «պտուկ»)։ Իսկ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը շփոթել է Բութան երկրի անվանումը՝ այն Բաթոն անվանելով (անգլերեն՝ «կոճակ»)։ Նախագահի աշխատակազմն այդ սխալները չի խոսոտվանում։

Հուլիսի կեսերին Թրամփը մի քանի անգամ խախտել է էթիկետի կանոնները Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպման ժամանակ։ Հուլիսի 13-ին ԱՄՆ առաջնորդը և նրա կինը 10 րոպե ուշացել են Վինձորի ամրոցում թեյախմությունից։ Իսկ հաջորդ օրը Թրամփին սոցկայքերում քննադատել են թագուհու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Թրամփն ընթանում առջևից, իսկ Եղիսաբեթ II-ը փորձում է հասնել նրան։ Հետո նա փակում է թագուհու ճանապարհը և նրան մեջքով կանգնում։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտնել է Եղիսաբեթ II-ի հետ զրույցի մանրամասները՝ կոպտորեն խախտելով կանոնադրությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները