Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը սկսել է հետաքննել

14:08   14 Օգոստոս 2018    216

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՏԱՍՍ»-ին, Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ երեքշաբթի ավտոմեքենայի մխրճվելու հետ կապված միջադեպը, որի հետեւանքով մի քանի մարդ է տուժել, հետաքննում է իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումը։

Ականատես Իվելինա Օչաբը հայտնել է, որ վարորդը մեծ արագությամբ նպատակադրված մեքենան ուղղել է դեպի ցանկապատը, հայտնում է Daily Mail–ը։

BBC–ին մեկ այլ ականատես պատմել է, որ տեսել է, թե ինչպես է մեքենան սկզբում ուղղվում դեպի հեծանվորդների խմբի ուղղությամբ, ապա ընթանում դեպի ուղեփակոցը։ Նա եւս հաստատել է, որ վարորդի գործողություններն իրեն դիտավորյալ են թվացել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները