Շվեդիայում անցած գիշեր մոտ 80 ավտոմեքենա են այրել

14:17   14 Օգոստոս 2018    224

Լույս երեքշաբթի Շվեդիայի արևմուտքում մի քանի շրջաններում ավտոմեքենաների հրդեհման հետևանքով մոտ 80 մեքենա է տուժել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Համաձայն առկա տվյալների՝ մոտ 80 մեքենա է այրվել։ Ամենաշատը տուժել են Գյոթեբորգ և Տրոլհետան քաղաքների որոշ թաղամասեր։ Չի բացառվում հրդեհների միջև կապը»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Դեպքի վայրերի մոտ նկատվել են փակ դեմքերով երիտասարդների խմբեր։ Նրանք քարեր են նետել ու փակել ճանապարհները դեպքի վայրերի մոտակայքում։ Տուժածների մասին լուրեր չեն հաղորդվում։

Մեքենաների հրդեհումներն ու ագրեսիվ երիտասարդների խմբերը խնդիր են Շվեդիայի համար։ Շատ հաճախ դրանք տեղի են ունենում ուսումնական տարվա սկզբին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները