Թաիլանդում ցցագերանը տապալվել Է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա. VIDEO

14:33   14 Օգոստոս 2018    314

Բանգկոկի շրջաններից մեկում ամբարձիչից պոկված պողպատե կոնստրուկցիան՝ չորս տոննա քաշով, ընկել Է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա:

Պահը հայտնվել Է մոտակայքով ընթացող ավտոմեքենայի տեսագրանցիչի վրա:

Կադրերում երեւում Է, թե ավտոմեքենային ինչպես Է հաջողվում արգելակել ցցագերանի ընկնելուց մի ակնթարթ առաջ: Ավտոմեքենայից դուրս են գալիս վարորդն ու ուղեւորը, կինն իրեն վատ Է զգում, տղամարդը գրկում Է նրան: Նրանց են մոտենում գլուխները կորցրած աշխատողները: Ինչպես նշում Է Daily Mail-ը, ավելի ուշ հայտնի Է դարձել, որ մեքենայի մեջ եղած մարդկանցից մեկը վնասվածք Է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները