Եմենում արաբական կոալիցիայի ՌՕՈՒ հարվածի հետեւանքով 40 երեխա է զոհվել

14:41   14 Օգոստոս 2018    225

Անցած հինգշաբթի Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել էր Եմենի հյուսիս-արեւմուտքում Սաադա նահանգում, առնվազն 51 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 40 երեխա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաշվետվության մեջ:

Թարմացված տեղեկություններով՝ ռմբակոծության հետեւանքով 76 մարդ, որոնց թվում 56 երեխա, ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Օգոստոսի 9-ին ԿԽՄԿ-ն հայտնել էր 29 զոհվածի եւ 48 տուժածի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եմեն  


Վերնագիրի այլ պիտակները