Գենուայի մոտականքում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել

15:15   14 Օգոստոս 2018    166

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Գենուայի մոտակայքում փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որով անցնում է A10 ավտոմայրուղին:

Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են դեպքի վայրից արված առաջին լուսանկարները, արտակարգ իրավիճակների ծառայությունները արդեն այնտեղ են: Նախնական տվյալներով՝ մոտ 100 մետրանոց հատվածը փլուզվել է դրա տակ գտնվող շենքերի վրա: Միջադեպի զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չկան:

A10- ի երկայնքով երկկողմանի երթեւեկությունն արգելափակված է: La Repubblica թերթի տվյալներով բեկորների տակ կարող են մարդիկ գտնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գենուա  


Վերնագիրի այլ պիտակները