Ամերիկացին վիճել Է կնոջ հետ եւ ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ. VIDEO

15:51   14 Օգոստոս 2018    209

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC News»-ին, ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փեյսոն քաղաքի մի բնակիչ Cessna 525 թեթեւաշարժիչավոր ինքնաթիռով մխրճվել սեփական տան մեջ, որտեղ այդ պահին գտնվում Էին նրա կինն ու երեխան:

Ոստիկանները պատմել են, որ ղեկանիվի առջեւ գտնվող Դուեյն Յուդը զոհվել Է:

Նրա կինը եւ երեխան չեն տուժել, չնայած այն բանին, որ տունը լուրջ վնասվածքներ Է ստացել առաջացած հրդեհից: Ինքնաթիռ պատկանում Էր Յուդի գործատուին: Քննիչները պատմել են, որ 47-ամյա ամերիկացին համարվում Էր հմուտ օդաչու:

Ինչպես հայտնի Է դարձել հեռուստաալիքին, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Յուդը հարձակվել Է կնոջ վրա: Վկաները ոստիկանություն են կանչել: Տղամարդուն ձերբակալել են, սակայն որոշ ժամանակ անց նա դուրս Է եկել գրավի դիմաց: Դրանից հետո նա ուղեւորվել Է Ֆորք-Սփրինգվիլ օդանավակայան, ինքնաթիռ Է նստել եւ օդանավն ուղղել իր տան կողմը:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները