Turkish Airlines-ը հայտարարել Է ԱՄՆ-ի ընկերությունների գովազդը բոյկոտելու մասին

16:04   14 Օգոստոս 2018    232

Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր Է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ավիաընկերության մամուլի քարտուղար Յահյա Ուսթյունը: Ամերիկյան գովազդը բոյկոտելու կոչը թուրք օգտատերերի սոցիալական ցանցերում տարածվում Է օգոստոսի 13-ից:

Օգոստոսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր երկիրը բոյկոտ կհայտարարի ամերիկյան Էլեկտրոնային արտադրանքին: Ուսթյունը Twitter-ի իր Էջում զետեղել Է#ABDyeReklamVerme («Մի՛ տվեք ամերիկյան գովազդ») հեշթեգը՝ Թուրքիայի մյուս ընկերություններին կոչ անելով միանալ ակցիային: «Turkish Airlines-ը մեր պետության եւ ժողովրդի կողքին Է: Մեր (գովազդային) գործակալություններին անհրաժեշտ կարգադրություններ են արվել»,- գրել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Turkish-Airlines   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները