Politico-ն ի մի է բերել Թրամփի ամենազավեշտալի լեզվի սայթաքումները

16:24   14 Օգոստոս 2018    234

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի է իր բռնկուն բնավորությամբ ու սկանդալային հայտարարություններով:

Սակայն նախագահն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել նաև բազմաթիվ լեզվի սայթաքումներ, որոնցից ամենազավեշտալիների մասին Politico-ին պատմել է Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակիցներից մեկը:

Աղբյուրի պատմելով՝ մի անգամ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ, Թրամփը Նեպալ պետության անվանումն արտասանել է «Նիփըլ», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «պտուկ»:

Նույն հանդիպման ընթացքում Թրամփը շփոթել է մեկ այլ երկրի՝ Բութանի անվանումը՝ այն կոչելով «բաթըն», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «կոճակ»:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը տարբեր առիթներով խախտել է էթիկետի կանոնները: Նա ուշացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից:

Միապետի հետ քայլելու ընթացքում էլ նրանից առաջ է անցել ու թագուհուն մեջքով կանգնել:

Թրամփը հայտնի է նաև իր երկարատև ու ամուր ձեռքսեղմումներով, որոնց ընթացքում մի քանի վայրկյան թափահարում է գործընկերոջ ձեռքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները