Հավայան կղզիների գյուղերից մեկում օրական մինչև 800 ստորգետնյա ցնցում է լինում

16:38   14 Օգոստոս 2018    265

Հավայան կղզիներում գտնվող Վոլքեյնո գյուղում օրական մինչև 800 ստորգետնյա ցնցում է գրանցվում, ինչի հետևանքով բնակիչների մեծ մասը լքել է այն՝ գյուղը գրեթե վերածելով «ուրվական» բնակավայրի:

Ինչպես նշում է The Guardian պարբերականը, երկրաշարժերի հաճախականությունը պայմանավորված է մոտ 3 ամիս առաջ Կիլաուեա խոշոր հրաբխի ժայթքմամբ:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ գյուղում ստորգետնյա ցնցումներն առավել շատ են եղել հուլիսին: Երկրաշարժերի ուժգնությունը միջինը լինում է 3-5 մագնիտուդ:

«Երբ ցնցումները սկսվում են, մենք հապշտապ վերցնում ենք ձեռքի տակ եղած ամեն բան ու դուրս գալիս տներից՝ սպասելով, թե երբ է դա վերջանալու»,-պատմել է բնակիչներից մեկը:

Մասնագետների խոսքով՝ Կիլաուեայի ակտիվությունն անմիջականորեն պայմանավորված է Վոլքեյնոյում երկրակեղևի ակտիվության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հավայան  


Վերնագիրի այլ պիտակները