Հայտնի են բոլոր նոր iPhone-ների գները

21:07   14 Օգոստոս 2018    175

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Life»-ին, Trend Force ընկերության վերլուծաբանը հայտնել է 3 նոր iPhone-ների ենթադրվող գները:

Նրա կարծիքով՝ բարեփոխված iPhone X-ը նախորդից ավելի էժան կլինի, ամենաթանկարժեք սարքը կդառնա iPhone X Plus-ը:

2018 թվականի iPhone X-ի արժեքը՝ 5,8 դյույմ անկյունագծով էկրանով կկազմի 899 դոլարից մինչեւ 949 դոլար: 6,5 դյույմանոց iPhone X Plus-ը կարժենա 999 դոլար: Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերին iPhone X-ի մեկնարկային արժեքը նույնպես 999 դոլար էր կազմում:

Հեղուկաբյուրեղային էկրանով բյուջետային տարբերակը կարժենա 699 դոլարից մինչեւ 749 դոլար: Վերլուծաբանի կարծիքով՝ 2018 թվականի iPhone-ների շարքում սա կդառնա ամենաշատ վաճառվող մոդելը: Trend Force-ն ընդհանուր առմամբ ակնկալում է մինչեւ տարեվերջ բոլոր 3 մոդելների 83–88 մլն վաճառված օրինակ:

Նոր iPhone-ների շնորհանդեսը տեղի կունենա 2018-ի սեպտեմբերին: Apple-ը պետք է ցուցադրի 3 նոր մոդելները, ինչպես նաեւ հայտարարի AirPower անլար լիցքավորման թողարկման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: iPhone  


Վերնագիրի այլ պիտակները