Չինաստանն ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի կապակցությամբ դիմել է ԱՀԿ

21:19   14 Օգոստոս 2018    237

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Չինաստանը երեքշաբթի օրն ԱՄՆ-ի դեմ հայցով դիմել է ԱՀԿ՝ ավելի վաղ արեւային մարտկոցների ներմուծման համար 30 տոկոսի չափով սահմանված մաքսատուրքերի կապակցությամբ:

«Չինաստանն օգոստոսի 14-ին պաշտոնապես վարույթ է նախաձեռնել ԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեմ»,- նշվում է հայտարարության մեջ:

«Մենք պնդում ենք, որպեսզի ԱՄՆ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի, հարգի ԱՀԿ-ի կանոնները, դադարեցնի սխալ քայլերի գանլ, ինչը թույլ կտա վերադարձնել առեւտրի համապատասխան ոլորտը նորմալ հունի»,- նշել է գերատեսչությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները