Շվեդիայում տասնյակ ավտոմեքենաներ են այրվել. Լուսանկարներ. VIDEO

21:34   14 Օգոստոս 2018    377

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, անհայտ երիտասարդների մի խումբ Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում և նրա մերձակայքում այս գիշեր տասնյակ ավտոմեքենաներ են այրել:

Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 100 ավտոմեքենա են այրել կամ կոտրատել: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի կարծիքով՝ կատարվածը մանրամասն ծրագրված ակցիայի է նման:

«Գրեթե ռազմական գործողություն»,- ասել է վարչապետը, ով նաև նշել է, որ գաղափար չունի, թե ովքեր կարող էին դա անել և ինչու:

«Մենք ունեցել ենք նման դեպքեր, բայց որ մի գիշերում միանգամից այսքան դեպք գրանցվի, ես նման բան չեմ հիշում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Իրավապահ մարմինները այն կարծիքին են, որ ակցիան ծրագրվել է սոցցանցերի միջոցով: Հրձիգները կապիշոններով են եղել և կեպիներով, այնպես որ նրանց ճանաչել հնարավոր չէ:





Վերնագիրի այլ պիտակները