Թրամփը պահանջել է ստորագրել իրեն վիրավորելն արգելող համաձայնագիր. WP

21:48   14 Օգոստոս 2018    266

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Washington Post»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սպիտակ տան նախագահի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլ-Նյումանի կոշտ առճակատումը ուշադրություն է հրավիրել իր ագրեսիվ և ոչ ստանդարտ համաձայնագրի օգտագործմամբ, որը վերաբերում է նրան, որ պետական ներկա և նախկին ծառայողները չպետք է հրապարակեն նախագահի և նրա ընտանիքի մասին որևէ տեղեկություն:

Վերջին սկանդալային իրավիճակը տեղի ունեցավ Նյումանի գրքի գովազդից հետո, որում հեղինակը պատմել էր, որ Թրամփի ենթակաները իրեն աշխատանք են առաջարկել ամսական 15 հազար դոլար վարձատրությամբ տեղեկատվությունը չհանրայնացնելու մասին լայնածավալ համաձայնագրի ստորագրման փոխարեն: Այդ համաձայնագիրը կարգելեր հեղինակին բացահայտելու Սպիտակ տանը իր աշխատանքի հետ կապված մանրամասները:

Դրան ի պատասխան Թրամփը օգոստոսի 13-ին Twitter-ում գրեց, որ Օմարոսա Մանիգոլ Նյումանը արդեն «ստորագրել է չհանրայնացնելու մասին համաձայնագրիրը»: Թերթը նշում է, որ Թրամփի մեկնաբանությունը նրա առաջին խոստովանությունն է առ այն, որ ինքը նման փաստաթղթեր օգտագործել է իր նախագահության ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները