Ջենովայում փլված կամրջի հարակից շենքերի բնակիչներին տարհանել են. VIDEO

21:53   14 Օգոստոս 2018    260

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Իտալացի փրկարարները Ջենովայի մոտակայքում երեքշաբթի Մորանդի փլված կամրջի հարակից շենքերի բնակիչներին տարհանել են:

«Կամրջի այլ մասերի փլվելու վտանգ կա, ուստի մենք շրջակա բոլոր շենքերից մարդկանց տարհանեցինք», - ասել է փրկարարներից մեկը:

Ողբերգության զոհերի թիվը կազմել է 35 մարդ, զոհերի թվում մեկ երեխա կա: Տուժածների թիվը 14 է, նրանցից հինգի վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Երեքշաբթի Ջենովայի մոտակայքում ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջ էր փլվել, որով արագընթաց մայրուղի է անցնում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները