Կադիրովը կարծում է, որ ՌԴ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը ձախողման են դատապարտված

22:21   14 Օգոստոս 2018    157

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ բրիտանական Սոլսբերիի միջադեպը պարզապես առիթ էր ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հայտարարման համար, իսկ պատժամիջոցների փաթեթը վաղուց էր մշակվել եւ սպասում էր իր ժամին:

«Եթե պատմության մեջ չլինեին Սկրիպալները, ուրիշ պատճառ կգտնեին, եթե ոչ մի պատճառ չգտնեին, կմեղադրեին, որ առիթ չենք տալիս»,- Telegram-ի իր ալիքում գրել է Կադիրովը:

«Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ի ծրագրերը ձախողվելու են: Բայց հնարավոր է, մինչեւ ԱՄՆ-ի ղեկավարությունը, նախագահը գիտակցեն դա, տարիներ անցնեն: Ուստի ոչ ոք չպետք է իրեն մխիթարի, որ վաղը պատժամիջոցները կարող են չեղարկվել, Վաշինգթոնի հետ հարաբերությունները կարող են արմատապես փոխվել»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռամզան-Կադիրով   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները