France 2-ը ցավում է Պուտինի եւ վագրերի մասին ռեպորտաժում թույլ տված սխալի համար

09:06   15 Օգոստոս 2018    112

Ֆրանիական France 2 հեռուստաալիքի ղեկավարությունը խոստովանել է, որ իրենց խմբագիրները աշխարհի առաջատար երկրների նախագահների ամառային հանգստի մասին ռեպորտաժում սխալ են թույլ տվել՝ հաղորդելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագրերի որսի սիրահար է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թույլ տված սխալին ուշադրություն են դարձրել սոցցանցերում, որից հետո համացանցում վեճեր են սկսվել այս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ:

Ավելի ուշ պարզվել է, որ լուսանկարն արվել է դեռ 2008 թվականին: ՌԴ նախագահը եւ գիտնականների խումբն այդ ժամանակ մեկնել էր անտառային արշավախմբի, որի ժամանակ հետազոտողների թակարդում հայտնվել էր 5-ամյա էգ վագրը:

Փորձելով դուրս գալ ծուղակից՝ կենդանին քիչ է մնացել փախնի գիտնականներից եւ այդ ժամանակ Պուտինը պնեւմատիկ հրացանից, որը լիցքավորված էր քնաբեր ամպուլայով, կրակել էր վագրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները