Դենվերի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ

09:22   15 Օգոստոս 2018    201

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մեկհարկանի բազմաբնկարան բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 10 մարդ վնասվածքներ ու այրվածներ է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդում է FOX News-ը՝ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս մի կին ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Տուժածների թվում երեխաներ չկան:

Դենվերի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Գրեգ Պիքսլիի խոսքով՝ շենքի բոլոր բնակիչների գտնվելու վայրն արդեն պարզված է: Մասամբ փլուզված շինության փլատակների տակ մարդիկ չկան:

Այժմ մասնագետները փորձում են պարզել միջադեպի պատճառները: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի սարքավորման անսարքությունն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Դենվեր  


Վերնագիրի այլ պիտակները