Իտալիայի նախագահը Ջենովայում ցավակցություններ է հայտնել

09:25   15 Օգոստոս 2018    191

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան ցավակցություններ է հայտնել Ջենովայի մոտակայքում ավտոմեքենաների կամրջի փլուզման կապակցությամբ, որի հետեւանքով 35 մարդ է մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առաջին հերթին, ես, ինչպես եւ Իտալիայում բոլորը, մտածում եմ զոհերի, վիրավորների եւ տուժածների մասին, նրանց ընտանիքների մտահոգությունների եւ նրանց, ովքեր սգում են իրենց սիրելիներին: Ցանկանում եմ իմ ցավակցությունը եւ ողջ հանրապետության համերաշխությունը հայտնել»,-նշվում է նախագահի հայտարարությունում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել հատուկ ծառայությունների աշխատակիցներին, բժիշկներին եւ բոլոր նրանց, ովքեր աշխատում են ողբերգության վայրում:

«Ոչ մի մեղավոր պաշտոնատար անձ չի կարողանա խուսափել լիարժեք պատասխանատվությունից», - ասել է Մատարելան:

Վերջին պաշտոնական տվյալներով, որը ներկայացնում է La Repubblica թերթը, ողբերգության զոհերի թիվը կազմել է 35 մարդ, զոհերի թվում մեկ երեխա կա: Տուժածների թիվը 14 է, նրանցից հինգի վիճակը ծանր է գնահատվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները