Մալթան պատրաստ է ընդունել Aquarius փրկարարական նավը

09:34   15 Օգոստոս 2018    237

Մալթայի կառավարությունը հայտարարել է Aquarius փրկարարական նավը ընդունելու պատրաստակամության մասին:

Այնուհետ նավի վրա գտնվող ավելի քան 140 փախստականներ բաշխվելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի միջեւ:

Այս մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Կատալոնիան պատրաստակամություն էր հայտնել Aquarius-ից փախստականներին ընդունելու մասին: Այս մասին տարածաշրջանի ղեկավար Ժոակիմ Տորան գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում:

Նրա խոսքով, նավը «բոլոր երաշխիքներով» կարող է միգրանտներին հասցնել Վիլանովա ի լա Ժելտրու, Պալամոս կամ Սան Կառլոս դե լա Ռապիտա նավահանգիստներ:





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մալթա  


Վերնագիրի այլ պիտակները